2019 թ․ դեկտեմբերի 20-21-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է համայնքային բյուջեի մոնիտորինգի թեմայով դասընթաց թվով 14 համայնքային մոնիտորների համար։ Դասընթացի ընթացքում մասնակիցներին են ներկայացվել տեղական ինքնակառավարման և համայնքային բյուջետավարման իրավակարգավորումները և գործընթացները, ինչպես նաև մոնիտորինգի մեթոդաբանությունն ու գործիքակազմը։

Դասընթացի ավարտից հետո մոնիտորները կմեկնարկեն աշխատանքները թվով 7 մարզային համայնքներում։

Դասընթացը իրականացվել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության փորձագիտական աջակցությամբ։