Դեկտեմբերի 9, 2019թ., Երևան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ն, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ, դեկտեմբերի 9-ին կազմակերպել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով փորձագիտական քննարկում: Միջոցառման նպատակն էր ներկայացնել և քննարկման առարկա դարձնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակ 16-ի առաջընթացը Հայաստանում: Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների 115 ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասել է.«Մեր այսօրվա քննարկումը նվիրված է լինելու Կայուն զարգացման նպատակ 16-ի հակակոռուպցիոն բաղադրիչներին: Հուսով ենք նաև, որ այս քննարկումը կօգնի մեր կառավարությանը, մեր ժողովրդին` հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ ծավալելու համար: Մեր միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր ստանձնել է Հայաստանում արմատական բարեփոխումներ անելու լրջագույն պատասխանատվությունն ու առաջնորդությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որի ժողովրդի ֆինանսական աջակցությամբ այսօր կազմակերպել ենք այս միջոցառումը և իրականացրել ենք մեր ուսումնասիրությունները և ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Շոմբի Շարփը, որը ՀՀ կառավարությանն աջակցում է Հայաստանի կայուն զարգացման նպատակների իրագործման գործընթացներում»:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է համակարգային կոռուպցիայի վերացմանն ուղղված փորձառության մասին: Կառավարության ղեկավարը ներկայացրել է իր կառավարության ուղերձը` «Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք արմատախիլ անելու կոռուպցիան՝ ոչ թե ուղղակի պայքարելու, այլ արմատախիլ անելու»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է կոռուպցիան արմատախիլ անելու և թափանցիկությունը խթանելու ուղղությամբ Հայաստանի կառավարության գործադրած ջանքերի շուրջ ԱՄՆ կառավարության ոգևորվածության մասին` մասնավորապես նշելով. «ԱՄՆ կառավարությունը հանձնառու է աջակցելու օրենքի իշխանությանը և հակակոռուպցիոն ջանքերին բոլոր այն ոլորտներում, որտեղ մենք կարող ենք լինել առավելապես արդյունավետ»:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր խոսքում անդրադարձել է կոռուպցիայի հասցրած վնասներին և դրա դեմ պայքարի կարևորությանը: «Յուրաքանչյուր տարի ՀՆԱ ավելի քան 5%-ին համարժեք տրիլիոնավոր դոլարներ տրվում են որպես կաշառք կամ գողացվում են կոռուպցիոն համակարգերով, ինչը լրջորեն խաթարում է օրենքի գերակայությունը և դրդում է այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառությունը»:

Միջոցառմանը հիմնական զեկույցով հանդես է եկել ԹԻՀԿ փորձագետ Խաչիկ Հարությունյանը` ներկայացնելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից 16-րդի իրականացման առաջընթացի վերաբերյալ ԹԻՀԿ-ի ուսումնասիրությունը, որը Հայաստանի համար առաջարկություններ է ներկայացնում մի շարք հարցերի, այդ թվում` փողերի լվացման դեմ պայքարի, իրական սեփականատերերի թափանցիկության, գողացված ակտիվների վերադարձի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, կոռուպցիայի փորձառության և ընկալումների, հակակոռուպցիոն համակարգի և ինստիտուտների, մասնավոր ոլորտում կոռուպցիայի, կուսակցությունների և նախընտրական քարոզչության ֆինանսավորման թափանցիկության, պետական կառավարման համակարգում թափանիցկության և օրինավորության, հարկաբյուջետային թափանցիկության, պետական գնումների և կառավարության պայմանագրերի, ազդարարման և հաղորդման մեխանիզմների, հիմնարար ազատությունների պաշտպանության, տեղեկատվության հասանելիության, բաց կառավարման տվյալների շուրջ:

Նշված հարցերի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում փորձագիտական չորս խմբերում, որոնք անդրադարձել են կայուն զարգացման նպատակ 16-ի համապատասխան թիրախներին: Քննարկումների ընթացքում ոլորտային փորձագետները ներկայացրել են խնդիրները` առաջարկելով լուծումներ:

«Կոռուպցիայի և կաշառակերության բոլոր դրևորումների էական նվազեցում» (ԿԶՆ 16, թիրախ 16.5) թեմայով քննարկման ընթացքում «Կոռուպցիայի կանխարգելման հետ կապված հիմնախնդիրները» թեմայով բանախոսել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, «Կոռուպցիոն գործերի արդյունավետ բացահայտման ու դատապարտման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները» թեմայով` ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, «Դատական համակարգի հիմնախնդիրները կոռուպցիայի դիտանկյունից և առաջարկվող բարեփոխումների արդյունավետությունը» թեմայով` փաստաբան Կարապետ Բադալյանը, «Կուսակցությունների օրինավորության համար առաջարկվող բարեփոխումները» թեմայով` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Քննարկումը վարել է Սոնա Այվազյանը:

«Ապօրինի ֆինանսական հոսքերի կրճատում, գողացված ակտիվների վերադարձ, և կազմակերպված հանցավորության դեմ պայքար» (ԿԶՆ 16, թիրախ 16.4) թեմայով պանելային քննարկման բանախոս ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանն անդրադարձել է «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի առաջընթացին», ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունից Բաց կառավարման գործընկերություն-Հայաստանի քարտուղար Լիլյա Աֆրիկյանը` «Իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված առաջընթացին», իսկ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների հարցով վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանը` «Ակտիվների վերականգնման պրակտիկային ու թափանցիկությանը»: Նիստը վարել է ԹԻՀԿ իրավաբան Հայկ Մարտիրոսյանը:

«Արդյունավետ, հաշվետու և թափանցիկ կառույցների զարգացում» (ԿԶՆ 16, թիրախ 16.6) թեմայով պանելային քննարկման ընթացքում «Հանրային կառավարման արդյունավետությանն առնչվող հիմնախնդիրները» թեմայով հանդես է եկել ԹԻՀԿ փորձագետ Արմեն Խուդավերդյանը, «Ֆինանսական թափանցիկությանը և հաշվետվողականության խթանմանն ուղղված քայլերը» թեմայով` ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը, «Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետությունը 2018թ. հեղափոխությունից հետո» թեմայով` ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը, «Ազդարարման համակարգի արդյունավետությունը և դրա խթանմանն ուղղված քայլերը» թեմայով` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը:

Վերջին` «Տեղեկատվության մատչելիությունը և հիմնարար ազատությունների պաշտպանությունը» (ԿԶՆ 16, թիրախ 16.10) թեմայով պանելային քննարկման ընթացքում «Տեղեկատվության ազատության հետ կապված խնդիրները» ներկայացրել է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի փաստաբան Դավիթ Գյուրջյանը, «Տեղեկատվության հասանելիությունը կայուն զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատման համատեքստում» թեման` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի արդարադատության ոլորտի ծրագրի ղեկավար Մարինա Մալխասյանը, «Արտահայտման ազատության հետ կապված խնդիրները»` «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը և «Լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների իրավունքների ոտնահարումներին առնչվող գործերի քննությունը»` «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:

Միջոցառումն ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, որը, անդրադառնալով կոռուպցիայի խնդրին, խոսել է հեղափոխությունից հետո Հայաստանում այդ երևույթի քաղաքական հովանավորության բացակայության մասին՝ նշելով․ «Մեր ընկալմամբ կոռուպցիան ոչ միայն օրինախախտում է, ոչ միայն հանցանք և արգահատելի երևույթ է, այլ նաև անձնական վիրավորանք է. մենք դա համարում ենք մեր արժանապատվությանը վիրավորանք»։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի կողմից կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։

Տես ԹԻՀԿ-ի կողմից մշակված Կայուն զարգացման նպատակ 16. առաջարկությունները

Միջոցառումն ուղիղ հեռարձակումը` է FacyorTV-ի

Լրատվամիջոցների լուսաբանումը

factor.am. Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, այն երբեմն գրավիչ և հաճելի տեսք ունի․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
factor.am. Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի, իր՝ պետբյուջեից գումար «գողանալու» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
factor.am. «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
factor.am. Շատ դատավորներ բացահայտ հոմոֆոբներ և ռասիստներ են, բայց պաշտոնական մակարդակում՝ սրբեր են․ Կ.Բադալյան
factor.am. Բուրգային կոռուպցիա չկա Հայաստանում, բայց անհանգստացնող խնդիրներ կան․ Սոնա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
factor.am. Կոռուպցիոն սխեմաների կանխումը մեր հանձնաժողովի առաքելությունն է․ Հայկուհի Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
factor.am. «Որևէ կոռուպցիոն դեպք չի կարող կոծկվել»․ Լենա Նազարյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
factor.am. Պարզվեց, որ քաղաքապետարանը չունի նվերներ ընդունելու կարգ. Լենա Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
factor.am. Տեղեկատվության մատչելիությունը և հիմնարար ազատությունների պաշտպանությունը
factor.am. Գողական բարքերը և չնվազող մահերը՝ բանակում. Պաշտպանության փոխնախարարի բացատրությունները
Հանրային հեռուստաընկերություն Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. Փաշինյան
Հանրային հեռուստաընկերություն Վարչապետի ելույթը «Կոռուպցիայի դեմ պայքարը» փորձագիտական համաժողովին
Հանրային հեռուստաընկերություն Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեզ համար չկա նախորդ, ներկա իշխանություն. Փաշինյան
Հանրային հեռուստաընկերություն Այս պահին ՀՀ-ում չկա համակարգային կոռուպցիա. Սոնա Այվազյան
Հայաստանի հանրային ռադիո Կոռուպցիայի ոլորտում մեզ համար չկա նախորդ-ներկա իշխանություն. Նիկոլ Փաշինյան
shantnews.am «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեզ համար չկա նախորդ, ներկա իշխանություն». Փաշինյան
shantnews.am Ամեն տարի աշխարհում մոտավորապես 1 տրիլիոն դոլար կաշառք է շրջանառվում. Շոմբի Շարփ
shantnews.am Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է վճռականություն. Հայաստանում ԱՄՆ դեսպան
kentron.am LIVE. Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների
kentron.am Ինչպես է Հայաստանից ապօրինի դուրս հանվել 10 միլիարդ դոլար
kentron.am Ինչու՞ է Փաշինյանը զարմացած Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի արձագանքներից
kentron.am Էպիկենտրոն
armenpress Կա կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք. Նիկոլ Փաշինյան
armenpress Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի արձագանքներին
armenpress Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի առումով շատ բան է փոխվել
artsakhpress.am Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի առումով շատ բան է փոխվել
photolure.am An event dedicated to the International Anti-Corruption Day at the Armenia Marriott Hotel
panorama.am «Թրանսփարենսի ինթերնեշնլ». Վերջին մեկուկես տարում որոշ գործընթացներ այն արագությամբ չեն ընթացել, որով արժեր
panorama.am Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ դարձել
civilnet.am. LIVE. Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների
civilnet.am. Բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, չմտածեք՝ մեծամտացել եմ․ Նիկոլ Փաշինյան
civilnet.am. Ինչպես է Հայաստանից ապօրինի դուրս հանվել 10 միլիարդ դոլար
civilnet.am. Առանց դատավճռի գույքի բռնագանձման օրենքը կօգնի ավելի ինտենսիվ վերադարձնել գողացված ակտիվները
civilnet.am. Պաշտոնյաները պետք է զգուշանան նվեր ընդունելուց․ Հայկուհի Հարությունյան
azatutyun.am. Փաշինյանի ելույթը «Կոռուպցիայի դեմ պայքարը` հանուն կայուն զարգացման նպատակների» քննարկմանը
azatutyun.am. Փաշինյանին զարմացրել են Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին հաջորդած մեկնաբանությունները
a1plus. «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեզ համար չկա նախորդ, ներկա իշխանություն». վարչապետ (տեսանյութ)
a1plus. Համակարգային կոռուպցիան դադարել է գոյություն ունենալ, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող լինել․ Սոնա Այվազյան
lragir.am Մեր գործերը լավ են. Վարչապետ
zham.am Նիկոլ Փաշինյանի ելույթը «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին. Ուղիղ
news.am Կոռուպցիան տանել քննարկման ԱԺ հանձնաժողովում այդքան էլ ճիշտ չէ. Սոնա Այվազյանը՝ «Կամազների» սկանդալի մասին
tert.am «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկումը՝ ուղիղ
yerkir.am ՈՒՂԻՂ. Վարչապետը մասնակցում է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին
yerevan.today. Բուրգային կոռուպցիա չկա Հայաստանում, բայց կոռուպցիոն ռիսկեր կան․ Սոնա Այվազյան
yerevan.today. Նիկոլ Փաշինյանը մասնակցում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառմանը․ ՈւՂԻՂ
yerevan.today. Ես ինձ համարում եմ կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի մարդ․ վարչապետ
yerevan.today. Կոռուպցիայի դեմ պայքարը պատվերով համերգ չէ․ Նիկոլ Փաշինյան
newarmenia.am. Համակարգային կոռուպցիան այս պահին դադարել է գոյություն ունենալ․ Սոնա Այվայզյան
new.am Հեղափոխությունից հետո որոշ գործընթացներ բավականաչափ արագ չեն ընթացել. «Թրանսփերենսի» գնահատականը
armday.am Նիկոլ Փաշինյանի ելույթը «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին
mamul.am. Վարչապետը մասնակցում է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» քննարկմանը
24TV Ասում են, Սերժ Սարգսյանի դեմ ընդամենը 400 մլն դրամանոց գործ է հարուցվել, պատվերով չի. Փաշինյան
Asekose am Փաշինյանը կրկին խոսել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի ու դրա վերաբերյալ արձագանքների մասին
Asekose am Իմ կողմից նշանակված պաշտոնյայի ներգրավումը կոռուպցիայի մեջ կրկնակի անընդունելի է․ Նիկոլ Փաշինյան