Թրանսփարեսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը քաղաքապետարանին նվեր տրված ԿամԱԶ-ների վերաբերյալ «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է` կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար պետք է լինել թափանցիկ։ Սա գլխավոր պայմանն է։ Սրան ավելանում է այդ նվիրատու ընկերությունների արտոնությունների հարցը։ Հոկտանյանը, առհասարակ, լրագրողներին խորհուրդ է տալիս հետաքննել և պարզել, թե ովքեր են շահում քաղաքապետարանի մրցույթները, մեկ անձից գնումները ում հետ են լինում։

«Ի տարբերություն քաղաքապետարանի խոսնակի, ես շատ կարևոր եմ համարում և սա ամբողջ աշխարհի տրենդն է՝ պարզել իրական սեփականատերերին։ Եվ կարող է պայմանագիրը չստորագրվի այդ Ալեքս ընկերության հետ։ Կամ չստորագրվի նվիրատու ընկերության հետ, բայց ստորագրվի այդ ընկերության սեփականատիրոջ մեկ այլ ընկերության հետ»։

Սկզբնաղբյուրը` «Հրապարակ»