Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը տարբեր ընկերություններից որպես նվիրատվություն «Կամազ»-ներն ընդունելու` Երևանի քաղաքապետարանի քայլը հնարավոր կոռուպցիոն ռիսկերից զերծ չի համարում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Վարուժան Հոկտանյանն ասել է՝ թեև սա չի նշանակում, որ անպայման կոռուպցիոն երևույթի հետ գործ ունենք, երբ հայտնաբերվում է մի բան, որի մասին իշխանությունները լռում են, կասկածներ են առաջանում, մանավանդ, երբ գործ ունենք խոշոր ընկերությունների հետ։

«Երբ խոշոր տնտեսվարողներից, նախորդ ռեժիմի օլիգարխներից, որոնց հիմա ընդունված չէ օլիգարխ ասել, ստանում ես այդպիսի բան, չի բացառվում, որ դա կարող է լինել ինչ-որ ծառայության դիմաց կամ ինչ-որ ընկերական խորհրդի արդյունքում։ Սա ամբողջ աշխարհում է այդպես։ Կա՛մ ընկերությունները հետագայում, ասենք, քաղաքապետարանից կարող են ստանալ մեկ անձից գնումներ, կա՛մ շահել լավ տենդերներ», - կարծում է Հոկտանյանը։

Սկզբնաղբյուրը` Փաստինֆո