Թբիլիսիում նոյեմբերի 22-24-ը տեղի է ունեցել «Դատաիրավական բարեփոխումներն ընդդեմ մարդու իրավունքների» թեմայով սեմինար, որը կազմակերպել էր «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժումը, Վրաստանում Նիդեռլանդների դեսպանատունը և Ժողովրդավարության ազգային հիմնադրամը: Միջոցառմանը մասնակից հայաստանյան պատվիրակների թվում էր ԹԻՀԿ ծրագրի մասնագետ / հետազոտող Միքայել Ավետիսյանը:

Սեմինարի մասնակիցներն ուսումնասիրել են Վրաստանի հաջողված փորձն ու ձախողումները դատաիրավական բարեփոխումների ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտներում։

Aliq Media-ն անդրադառնալով միջոցառմանը, նշել է, որ Թբիլիսիում կայացած հայ-վրացական փորձի փոխանակման ձևաչափով արդեն 4-րդ եռօրյա հանդիպման օրակարգում տեղ է գտել դատական համակարգի հանցավոր աշխարհի դեմ պայքարի հետ կապված բարեփոխումը՝ օրենսդրական մակարդակով: Վրաստանի անցած ճանապարհով են կիսվել պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Տես Aliq Media-ի նյութը միջոցառման մասին