RElection նախագծի շրջանակներում հետկանչի մեխանիզմների թեմայով Infocom-ը զրուցել է Թրանսփարանսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի հետ, ով այս պահի դրությամբ հետկանչի ինստիտուտը ակտիվացնելը մի փոքր ժամանակավրեպ է համարում` գտնելով, որ այն պետք է հետաձգել, քանի որ հետկանչի ինստիտուտի ներդրումը Հայաստանում կիրառելու համար պետք է որոշակիորեն այլ երկրների փորձը ուսումնասիրել, տեսնել, թե ինչպիսի իրավական լուծումներ են եղել, ինչպիսի քաղաքական կամք է առկա եղել այդ լուծումները ներդնելու համար։

Հայկ Մարտիրոսյանը գտնում է, որ այսօր հետկանչի ինստիտուտի ներդրումը Հայաստանում արդիական չէ։ «Մենք ավելի շատ կարևոր խնդիրներ ունենք՝ ավելի կատարելագործել ընտրական համակարգը, քաղաքական համակարգը կայունցնել, որովհետև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո պառլամենատական հանրապետության անցումը պահանջում է քաղաքական համակարգի, կուսակցությունների ձևավորման մեխանիզմների, նրանց ներկայացվող պահանջների ավելի կայունացումը, որն այս պահին ավելի կարևոր է, քան հետկանչի մեխանիզմների ներդրման հրատապությունը»,- նշել է Մարտիրոսյանը։

Սկզբնազբյուրը` Infocom