Նոյեմբերի 5-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության համատեղ ջանքերով կազմակերպված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագծի ամփոփիչ հանրային քննարկումը, որն նվիրված էր հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմաջոցառումներին:

Քննարկմանը մասնակցել է ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը: Նա առաջարկել է հավասար հնարավորությունների և խտրականությունների բացառման տեսանկյունից քննարկել հարկային արտոնությունների տրամադրման իրավական մեխանիզմների և նպատակահարմարության քննության հստակեցման խնդիրը, մասնավորապես՝ տնտեսական մրցակցության ապահովման, մենաշնորհային տնտեսության դեմ պայքարի դիրքերից։

Սկզբնաղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայքէջ

Տես ԹԻՀԿ առաջարկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ․ գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ