Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «ՀՀ պետության հոգածության ներքո գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում սննդամթերքի անվտանգության և սնուցման հիմնախնդիրները» թեմայով զեկույցի շնորհանդես: Զեկույցի հիմքում ընկած է պետության հոգածության ներքո Հայաստանում գործող երեխաների խնամքի և պաշտպանության 16 հաստատություններում կատարված ուսումնասիրությունը: Ուսումնասիրությունն իրականացվել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից` ՀՀ Կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ պարզելու սննդամթերքի անվտանգության և սնուցման հիմնախնդիրները։

Հիշյալ կազմակերպությունների հետ կնքվել են երկկողմ հուշագրեր տեղեկատվության փոխանակման, երեխաների առողջության պահպանման ու գործընթացի նկատմամբ վերահսկողական գործիքների և թափանցիկության մեծացման ու աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացման ուղղություններով՝ նպատակ հետապնդելով համատեղ բարելավելու հաստատություններին մատակարարվող սննդամթերքի համար նախատեսված տեխնիկական բնութագրերը, սննդամթերքի մատակարարման գործընթացի նկատմամբ վերահսկողական գործիքներն ու բարեփոխել իրավակարգավորումներն ու ձեռքբերման մեթոդաբանությունը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ՀՀ Կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: Ամփոփվել են հետազոտության ընթացքում պետական լիազոր մարմինների կողմից իրականացված աշխատանքները, ներկայացվել է զեկույցը:

Զեկույցը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ կողմից իրականացված «Հանրային քաղաքականության օրակարգում ՀՀ-ում գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում սննդամթերքի անվտանգության և սնուցման հիմնախնդիրների առաջնայնացում» ծրագրի շրջանակում։

Տես զեկույցը ԹԻՀԿ կայքում
Միջոցառման լուսաբանումը`
a1plus
YerevanToday
ArTVAzdarar
newsarmenia.am