2006թ. սեպտեմբերի 27-ին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի (ՏՀԶԿ ՀԿՑ-ի) քարտուղարության խնդրանքով «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթենեշնլ Հայաստան»-ը (ՏԶԿ/ԹԻ-Հայաստան) կազմակերպել էր հանդիպում, որի նպատակն էր քննարկել ՏՀԶԿ ՀԿՑ շրջանակներում իրականացվող Ստամբուլյան պլանի ներքո Հայաստանի հակակոռուպցիոն պարտավորությունների կատարումը:

Հանդիպմանը մասնակցել են շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ և ՏՀԶԿ ՀԿՑ մոնիտորինգային թիմի վեց փորձագետներ: ՏԶԿ/ԹԻՀ նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ներկա իրավիճակը և երկրի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունները: ՏՀԶԿ համակարգող Օլգա Սավրանն իր հերթին ներկայացրել է Ստամբուլյան պլանի նկարագիրը և Հայաստանում մոնիտորինգ իրականացնող փորձագետներին:

Փորձագետներին հետաքրքրել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը պետական հատվածի թափանցիկության, հակակոռուպցիոն իստիտուտների և կոռուպցիային առնչվող օրենսդրության վերաբերյալ: Տեղացի մասնակիցները պատասխանել են փորձագետների հարցերին և իրենց մտահոգությունն են հայտնելՀայաստանում օրենքի կիրարկման, երկրի միջազգային պարտավորությունների թերի կատարման և այլ երևույթների կապակցությամբ: