Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հերթական ոլորտային հանրային քննարկումը: Այն առնչվում էր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, երեխաների իրավունքների և տնտեսական իրավունքների պաշտպանության ոլորտներին: Քննարկմանը մասնակցել է ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը: Նա առաջարկել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ հստակեցնել տնտեսական իրավունքների իրականացման երաշխիքները։

Մասնավորապես, ռազմավարության նախագծով նախանշված չեն տնտեսական կարևոր իրավունքներից ձեռնարկատիրական իրավունքի իրականացման համար ներկայումս խոչընդոտ հանդիսացող գործոնները, ինչպես օրինակ հանրային ծառայությունները տնտեսվարողների համար հասանելիության ապահովման խոչընդոտը։ ԹԻՀԿ փորձագետն առաջարկել է, որպեսզի այս բնագավառում ՄԻՊ ռազմավարության նախագիծը համադրելի լինի նաև գարծարար միջավայրի բարելավման վերաբերյալ վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված ռազմավարության նախագծի հետ։ Նա մատնանշել է նաև, որ ԹԻՀԿ-ը ներկայացրել է իր դիրքորոշումը ռազմավարության նախագծի վերաբերյալ:

Սկզբնաղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայքէջ