Հոկտեմբերի 24-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Բլից Ինֆո» մամուլի ակումբի հյուրն էր: Նա ներկայացրել է կոռուպցիոն դրսևորումները և կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում:

Վարուժան Հոկտանյանը նշել է, որ նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծվեցին նախապայմաններ՝ դուրս գալու այն իրավիճակից, որում գտնվում էր Հայաստանը որպես համակարգային կոռուպցիայով երկիր: Որոշակի քայլերը, որոնք արվեցին, ցույց են տալիս, որ կա քաղաքական կամք՝ ի տարբերություն նախորդ իշխանության, որի քաղաքական կամքը դրսևորվում էր միայն իրավական ակտեր ընդունելով, և այդ ակտերը մնում էին հիմնականում թղթի վրա։

Վարուժան Հոկտանյանի կարծիքով «Համակարգային կոռուպցիայի հիմքում Հայաստանում ընկած էր 3 կարևոր հանգամանք, որից երկուսի դեպքում ես կարող եմ ասել, որ որոշակի քայլեր արվում են։ Առաջինը տնտեսության մոնոպոլիզացիան է, երկրորդը քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճումն է, որից մենք կարծես թե ձերբազատվում ենք։ Երրորդը իշխանության ճյուղերի միջև զսպիչների, իրարից տարանջատման խնդիրն է։ Առաջին հերթին դատական իշխանության մասին է խոսքը, որովհետև այստեղ ես որոշակի խնդիր տեսնում եմ»։

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում
Տես միջոցառման լուսաբանումը`
a1plus.am
aravot.am
news.am
arminfo.info