Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը մասնակցել է ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են պետական բյուջեի և բյուջեի հաշվետվության պարզեցված (քաղաքացու) տարբերակը առավել մատչելի դարձնելու հետ կապված խնդիրներին: Ներկայացվել է, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հանրությանը մատչելի դարձնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել և իր պաշտոնական կայքում հրապարակել է ՀՀ 2019 թ. պետական բյուջեի համառոտ ուղեցույցը, որը կայքէջում ստանալու է «Քաղաքացու բյուջե» անվանումը: Բացի այդ, հրապարակել է 2018 թ. պետական բյուջեի պարզեցված հաշվետվություն:

Հանդիպման ժամանակ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես քաղհասարակության կողմից ներկայացվելիք առաջարկությունների հիման վրա կվերանայվեն պարզեցված բյուջեի և հաշվետվության ձևաչափերը՝ բարձրացնելով վերջիններիս կիրառելիության աստիճանը:

Սկզբնաղբյուրը` ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջ