Գլխավոր էջ Նորություններ Հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ ուսուցողական տեսանյութերի սցենարների մշակման մրցույթի հրավեր
Նորություններ
2019 Հոկ
9

Հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ ուսուցողական տեսանյութերի սցենարների մշակման մրցույթի հրավեր

Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ.-ին և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար ԹԻՀԿ-ն երկարատև տեսլական է սահմանել «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի»։

Ծառայության նպատակ և նկարագրություն
ԹԻՀԿ-ն հրավիրում է անհատներին/կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ հակակոռուպցիոն կրթության սահմանված թեմաներով ուսուցողական տեսանյութերի սցենարներ մշակելու նպատակով։ Սցենարների մշակման ընթացքում ընտրված թեկնածուն/կազմակերպությունը պետք է համագործակցի կազմակերպության աշխատակազմի և գործընկերների հետ:

Նախատեսված սցենարների ընդհանուր քանակը տասն է։

Ակնկալվող արդյունքներ
Ծառայության արդյունքում ակնկալվում է սցենարների մշակում՝ երիտասարդների իրազեկման նպատակով 10 (տաս) տեսանյութի համար։ Սցենարների թեմաները ընդգրկելու են  կոռուպցիային, դրա տեսակներին, պատճառներին ու հետևանքներին, թափանցիկ և հաշվետու կառավարմանը, ակտիվ քաղաքացու ձևավորմանն առնչվող ոլորտներ։ Սցենարների տևողոթյունը պետք է նախատեսված լինի մինչ 1,5 րոպե տևողությամբ տեսահոլովակ ստանալու համար՝ հայերենով։

Տեսահոլովակների թիրախ լսարանը երիտասարդներն են:  

Ժամկետներ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019 թ. հոկտեմբերի 20-ն է: Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել հոկտեմբերի 25-ից։ Սցենարները պետք է պատրաստ լինեն մինչև 2019 թ. նոյեմբերի 10–ը։

Տեխնիկական գնահատում
Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Սցենարների մշակման կոնցեպտը կոռուպցիայի և պահանջատեր քաղաքացի, թափանցիկ և հաշվետու կառավարում թեմաների վերաբերյալ(40%);
  • Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ և կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (20%)
  • Ծառայության արժեք (40%):

Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. Հայտ (օրինակը՝ կից),
  2. Հայտատուի համառոտ կենսագրությունը
  3. Հայտատուի նախկինում իրականացրած 1-2 նմանատիպ աշխատանքների օրինակներ։
  4. Կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել հայերենով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Ուսուցողական տեսահոլովակի սցենարներ»:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 091569685  հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. հոկտեմբերի 20-ը: