Հոկտեմբերի 8-ին Զինված ուժերի նկատմամբ ժողովրդարավարական վերահսկողության ժնևյան կենտրոն կազմակերպության և ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ ջանքերով անցկացվել է «Անվտանգության ոլորտի բյուջետային և ֆինանսական վերահսկողությունը» թեմայով սեմինար: Սեմինարին ներկա էին ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ով ներկայացրել է կոռուպցիոն ռիսկերը պաշտպանության ոլորտում:

Սոնա Այվազյանը զեկուցել է «Պաշտպանական քաղաքականության, բյուջետավորման և գնումների թափանցիկությունը» խորագրով նիստում, որի ընթացքում զեկուցողները ներկայացրել են անվտանգության ոլորտում բյուջետավորումը և գնումների գործընթացները, քննարկել են թափանցիկությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման, գնումների և բյուջետավորման գործընթացներում: Ներկայացվել են միջազգային նորմերը և ստանդարտները, որոնք վերաբերում են հայկական կոնտեքստին:

Սկզբնաղբյուրը` ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջ