RElection ծրագրի շրջանակում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումներին, մասնավորապես Ընտրական օրենսգրքի համապարփակ բարեփոխումների անհրաժեշտությանը, այդ թվում ընտրակարգի փոփոխությանը, քարոզարշավի ֆինանսավորմանը և վարչական ռեսուրսի չարաշահմանը և այլն` ներկայացնելով նաև այդ հարցերի շուրջ «Ականատես» դիտորդական նախաձեռնության առաջարկությունները և դիտորդական առաքելության ընթացքում վեր հանված հիմնախնդիրները, որոնք փոփոխությունների անհրաժեշտություն ունեն: Ալեքսեյ Պետրոսյանն առանձնակի կարևորել է պատասխանատվության ինստիտուտի զարգացման և ընտրական մշակույթի բարելավման ուղղությամբ տարվելիք աշխատանքը:

RElection [#8] հարցազրույցը` infocom.am-ում