Lragir.am-ի հետ զրույցում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն անդրադարձել է անցած մեկ ու կես տարում կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ կառույցների աշխատանքին: Նրա կարծիքով` իրավապահ մարմիններից ոչ մեկը լիարժեք պայքար չի իրականացնում կոռուպցիայի դեմ: Ի տարբերություն այլ ոլորտների, իրավապահ մարմինները պետք է կոռուպցիայի դեմ պայքարում, շատ ավելի թափանցիկ գործեն, պետք է շատ ավելի հասկանալի լինեն նրանց գործունեությունը և քայլերը:

ԹԻՀԿ գործադիր տնօրենը կարծում է, որ տարիներ շարունակ իրավապահ կառույցները կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ պարզապես վերևից պատվերներ են կատարել: Կարողությունների, ռեսուրսների, խնդիր կա. շատ դեպքերում նրանք չեն տիրապետում բավարար ռեսուրսների՝ սկսած համակարգիչներից վերջացրած տարբեր օրենքների իմացությամբ:

Ըստ Սոնա Այվազյանի` պետք է բարեփոխում արվի, և իրավապահ մարմինները ևս անցնեն վեթինգի գործընթացով: Նույնիսկ ցանկության դեպքում երբեմն չեն կարող հասնել ակնկալվող արդյունքի` արժեհամակարգ և աշխատաոճ փոխել, և այլ կերպ աշխատել, ինչն այնքան էլ հեշտ չէ հատկապես տարիքով աշխատակիցների դեպքում: Անշուշտ, պետք է գնահատել որոշ մասնագետների փորձառությունը, բոլորին չէ, որ անխտիր պետք է փոխարինել:

Սոնա Այվազյանը դժգոհ է հատկապես անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի հետ կապված գործընթացներից և գտնում է, որ պետք է այլ գործընթացներ լինեն զուգահեռ, և անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի մասին օրենսդրությունը գործի:

Մանրամասները` lragir.am-ի կայքում