«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների հետ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված ՀՀ վարչապետի խորհրդակցությանը, ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ եթե ուզում ենք համակարգային կոռուպցիան անդառնալի հաղթահարել, պետք է ստեղծենք հակակոռուպցիոն համակարգ, որը կներառի ոչ միայն բացահայտումը և օրենքի գերակայության հաստատումը, այլև կանխարգելումը և հակակոռուպցիոն կրթությունը, որպեսզի մարդիկ անհանդուրժող լինեն կոռուպցիայի նկատմամբ: