2018-2019թթ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ իրականացրել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարության 2016-2020 թթ. իրականացվելիք գործողությունների ծրագրի մի շարք միջոցառումների, ինչպես նաև ֆինանսների համակարգի գործունեության կատարողականի ցուցանիշների մոնիտորինգ, ինչը ԵՄ - Հայաստան ֆինանսական համաձայնագրով 2017-2018 թթ. համար նախատեսված՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ֆինանսական օգնության տրամադրման նախապայման է:

Այս ծրագրի ընդհանուր նպատակը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում լավ կառավարման խթանման մեջ ներդրում ունենալն էր: Այդ նպատակին հասնելու համար լուծվել են հետևյալ խնդիրները.

  • Հայաստանում ծրագրային բյուջետավորման ներմուծման գործընթացում ի հայտ եկած թերությունների և բացթողումների վերհանումը:
  • Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարության 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրի ընտրված միջոցառումների իրականացման գնահատումը:
  • Ծրագրային բյուջետավորման և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի և սխալ կառավարման իրավիճակների վերհանումը և դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկությունների մշակումը:
  • Վերը նշված առաջարկությունների ջատագովումը:

Սույն հրապարակման մեջ ներկայացված են 2017-2018 թթ. ընթացքում իրականացված միջոցառումների և ստացված ցուցանիշների մոնիտորինգի արդյունքները: Ծրագրի իրականացման խումբը նախ պարզել է, թե արդյոք իրականացվել են 2017-2018 թթ. համար նախատեսված միջոցառումները կամ ստացվել են անհրաժեշտ ցուցանիշները ԵՄ-Հայաստան ֆինանսական համաձայնագրի հանրային ֆինանսների համակարգի գործունեության կատարողականի ցուցանիշների դեպքում, որից հետո, դրական պատասխանի դեպքում, վերլուծել է ստացված արդյունքի բովանդակությունը:

Տես զեկույցը ԹԻՀԿ կայքում