Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 11-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության տեսլականի և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված պանելային քննարկումների շարքը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրոպական միության հետ սերտ համագործակցությամբ: Քննարկմանը մասնակցել են օրենսդիր և դատական իշխանությունների, պետական ու հասարակական կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում` ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

Հայկ Մարտիրոսյանը առաջարկել է պետության կողմից ապահովել պատշաճ վերահսկողություն ԶԼ տարբեր միջոցներով բռնության և խոշտանգումների քարոզը կանխելու ուղղությամբ և մարդու իրավունքների ռազմավարության մեջ որպես ռազմավարական ուղղություն ամրագրել տեղեկատվության հասանելիության բոլոր միջոցներով բռնության քարոզի կանխարգելման պետության պարտավորության ապահովման մեխանիզմները և հստակեցնել այդ բնագավառում իրավակարգավորումները:

Սկզբնաղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայքէջ