Հարգելի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ

Համաձայն ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների ընտրությունների կազմակերպման ժամանակացույցի` ընտրություններին ընտրելու իրավունքով մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև ս.թ. սեպտեմբերի 7-ը՝ օրվա վերջ հետևյալ ձևանմուշը՝ լրացված ուղարկել Ընտրական հանձնաժողովի անդամներին հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected]:

ՔՀԽ-ն հայտարարում է, որ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների՝ անդամների և այլընտրանքային անդամների, ընտրությունը կայանալու է 2019թ. հոկտեմբերի 1-ին՝ ժ. 12:00-ից մինչև ժ.17:00:

Ընտրական գործընթացի կազմակերպումը և անցկացումն իրականացվելու է համաձայն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳ»-ի և հաստատված ժամանակացույցի:

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ կողմից 2019թ. օգոստոսի 19-ին ժամը 16:00-18:00, ք. Երևան, Փավստոս Բուզանդի 97/2, «ՀՈԼԻԴԵՅ ԻՆՆ ԷՔՍՊՐԵՍ ԵՐԵՎԱՆ» հյուրանոցում (Holiday Inn Express Yerevan) կազմակերպված համաժողովի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից հաստատվեց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳ»-ը (այսուհետ՝ Կարգ):

Կարգը՝ համաձայն 51-րդ կետի, ուժի մեջ է մտնում ԱՃԹՆ-Հայաստան կայքում հրապարակվելուց հետո՝ 23.08.2019թ-ից:

Կարգի հաստատումից հետո՝ համաժողովի օրակարգի 2-րդ հարց, փակ գաղտնի քվեարկությամբ ձևավորվեց և հաստատվեց ընտրական հանձնաժողովը:

Ընտրական հանձնաժողովի վերջնական կազմն է՝ Տիգրան Մաթևոսյան, Աշոտ Միրզոյան, Տիգրան Շիրինյան, Հասմիկ Ասլանյան և Զարուհի Հովհաննիսյան:

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տես հայտարարությունը և ժամանակացույցը ԱՃԹՆ-ի կայքում