Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակի այն գաղտնի զեկույցը, որի մասին օգոստոսի 4-ին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Վարչապետն ասել է, որ փաստաթուղթը կարևոր է այն իմաստով, թե իրենց քաղաքական թիմը ինչ վիճակում է ժառանգել Հայաստանի Հանրապետությունը: Սոնա Այվազյանը նշել է` հենց այդ պատճառով էլ քաղաքացիական հասարակությունը շարունակաբար պնդում է, որ գործող իշխանությունը պետք է քաղաքական գնահատական տա նախորդներին: Բացի այդ, վարչապետը, ըստ էության իր ելույթում նշում է, ինչ հասարակական կազմակերպությունները բազմիցս և շարունակաբար կրկնում են, որ Հայաստանում եղել է պետության զավթում: «Կարծում եմ, սրան պետք է հետևեն կոնկրետ քայլեր»,- նշել է Սոնա Այվազյանը:

Սկզբնաղբյուրը` «Ազատություն» ռադիոկայան