Ս.թ. հոկտեմբերի 26-ին ժամը 13:00-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց ԹԻ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2010 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները: 1995-ից ի վեր ամեն տարի հրապարակվող ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթիվը քննության է առնում պետական հատվածում առկա կոռուպցիայի ընկալումը` համաձայն փորձագիտական գնահատականների և հարցումների: Այս տարվա համաթիվը ընդգրկել է 178 երկիր և հիմնված է 10 անկախ կազմակերպությունների կողմից անցկացված 13 տարբեր ուսումնասիրությունների վրա:

Մանրամասների համար տես ԹԻՀԿ ինտերնետային կայքը և www.transparency.org