«Մեդիա կենտրոնում» հուլիսի 26-ին տեղի է ունեցել քննարկում «Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թթ. նախագիծ. գնահատականներ և մտահոգություններ» թեմայով: Բանախոսներն են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ՀՀ Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը:

Սոնա Այվազյանը մի քանի շեշտադրումներ է արել, որոնց կցանկանար, որ անդրադառնա Հակակոռուպցիոն ռազմավարությունը:

Պետք է քաղաքական գնահատական տրվի և ճանաչվի, որ պետությունը զավթված է եղել, որպեսզի այն բացառվի հետագայում:

Իրավապահ մարմիններից տարբեր գործիքակազմերի և հաստիքների տեղափոխելը առաջարկվող հակակոռուպցիոն կոմիտե պետք է լինի իրավապահ համակարգի ընդհանուր փոփոխությունների համատեքստում, որպեսզի գործառույթների կրկնություն չլինի և աշխատանքն արդյունավետ լինի:

Օրինավորության ստուգումը պետք է ապահովի վստահություն այդ ինստիտուտների նկատմամբ: Բոլոր հակակոռուպցիոն ինստիտուտների ղեկավար կազմը, որոշ դեպքերում նաև միջին օղակների աշխատողները պետք է աշխատանքի անցնեն թափանցիկ, վստահություն ներշնչող տարբերակներով, որպեսզի հանրության մոտ կասկածներ չլինեն, և ճիշտ մարդիկ լինեն իրենց տեղում, ինչն էլ կբերի դրական արդյունքի:

Տես լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում
Factor.am ՀՀ-ում հանրային մասնակցության ձևաչափը իմիտացիոն է եղել.Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-ի գործադիր տնօրեն
Factor.am Պետության զավթմանը պետք է գնահատական տրվի ԱԺ-ի մակարդակով. Սոնա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ArTvAZDARAR Համակարգային պայքար կոռուպցիայի դեմ 26.07.2019
Аravot.am Պետության զավթմանը պետք գնահատական տրվի. Սոնա Այվազյան