Ուկրաինայում հուլիսի 21-ին կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչպես նախորդ` նախագահական ընտրություններին,«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդները այս անգամ ևս «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի (ENEMO) դիտորդական խմբի կազմում վերահսկում են ընտրական գործընթացը: ENEMO-ի կարճաժամկետ 76 դիտորդների թվում են ԹԻՀԿ աշխատակիցներ Ալեքսեյ Պետրոսյանը, Մարիամ Հովեյանը, Անժելա Ամիրջանյանը, ինչպես նաև Նարեկ Սուքիասյանը, ԹԻՀԿ անդամ Նաիրա Խաչիկյանը, որոնց միացել են երկարաժամկետ դիտորդներ ԹԻՀԿ աշխատակից Սարգիս Ղոնյանը և Հարություն Հարությունյանը:

Նախքան ընտրությունների օրը հուլիսի 19-ին ENEMO-ն անցկացրել է ճեպազրույց, որի ընթացքում ամփոփվել է դիտորդների կատարած աշխատանքը:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն 2017թ. ապրիլից ENEMO-ի ասոցացված անդամ է: