ԹԻՀԿ աշխատակիցներ Անժելա Ամիրջանյանը, Անուշ Հակոբյանը, Միքայել Ավետիսյանը, Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների համակարգողներ Արփինե Երիցյանը և Վարդուհի Անանյանը հուլիսի 8-14-ը մասնակցել են Լիտվայում անցկացվող «Թրանսփարենսի Ինթերնեշնլի օրինավորության միջազգային դպրոց»-ին: Այն ընթացել է դասավանդման երեք մոդուլով:

Դպրոցը կազմակերպել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Լիտվայի ներկայացուցչությունը Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի հետ համագործակցությամբ:

Ամառային դպրոցին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների հանրային, մասնավոր հատվածների, հասարակական կազմակերպությունների և գիտա-կրթական հաստատությունների 140 ներկայացուցիչներ: Դպրոցում հագեցած գրաֆիկով ընթացող դասընթացները վարել են առաջատար հակակոռուպցիոն, կառավարման, հետաքննող լրագրության և այլ թեմաների փորձագետներ:

Լիտվայում գտնվող «Թրանսփարենսի Ինթերնեշնլի օրինավորության միջազգային դպրոց»-ը ամենամյա հակակոռուպցիոն և հաշվետվողականության ինտենսիվ դասընթաց է ապագա առաջնորդների համար։ 2010թ. բացումից ի վեր աշխարհի 120 երկրներից ավելի քան 1000 երիտասարդ մասնագետներ մասնակցել են դպրոցի դասընթացներին: