Tert.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմին, կոռուպցիայի հաղթահարմանը տնտեսական հեղափոխության, այլ բարեփոխումների միջոցով, կուսակցական համակարգի հետ կապված խնդիրներին:

«Բացի քաղաքական կամքից, օրենքի գերակայության հաստատումից հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է բխի ընդհանուր քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների տրամաբանությունից: Պիտի համակարգային դիտարկել, չպետք է տնտեսության մեջ այս վիճակը շարունակվի՝ մոնոպոլիաների, օլիգոպոլիաների գերիշխանությունը շարունակվի, քաղաքական դաշտում լուրջ կուսակցական համակարգը չկայանա, սոցիալական այս անհավասարությունը մնա ու փորձենք ինչ-որ լուծումներով հաջողությունների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական կամքը այդ դեպքում չի հերիքի:

Չե՞ք տեսնում, ռեֆորմներ առայժմ չկան, ես դա դատում եմ ընդհանուր տնտեսական վիճակից, երբ որ տնտեսական աճի գերակշռող մասը ապահովում է խաղատների բիզնեսի և ավտոմեքենաների վաճառքի շնորհիվ», - մանրամասնել է Վարուժան Հոկտանյանը:

Սկզբնաղբյուրը` Tert.am