Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը հունիսի 25-ին մասնակցել է Քաղաքական երկխոսություն հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում » թեմայով աշխատանքային քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ: Քննարկվել են անցումային արդարադատության, դատաիրավական համակարգի վերափոխումների, վեթինգի հետ կապված մի շարք հարցեր։

Հայկ Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում առաջարկել է նաև անցումային արդարադատության շրջանակում քննարկել քաղաքական իշխանության զավթման հետ կապված հասարակության հետ հաշտեցման գաղափարը։