Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական թիմի օգնականներ Անժելա Ամիրջանյանը, Սարգիս Ղոնյանը, ինչպես նաև «Ականատես» դիտորդական նախաձեռնության դիտորդներ Սյուզաննա Սիրադեղյանը, Ալեքսանդր Մարտիրոսյանը և Էմմա Հակոբյանը հունիսի 11-15-ը Վիլնյուսում մասնակցում են Շվեդական միջազգային լիբերալ կենտրոնի կողմից կազմակերպված ամառային ճամբարի դասընթացներին:

Ճամբարի մասնակիցները բաժանվել են երեք թեմատիկ խմբերի՝ երկարաժամկետ դիտորդություն, կարճաժամկետ դիտորդների համակարգում և սոցիալական մեդիայի մոնիտորինգ։

ԹԻՀԿ ընտրական ծրագրերի օգնական Անժելա Ամիրջանյանը ճամբարի մասնակիցներին ներկայացրել է «Ականատես» դիտորդական նախաձեռնության երկարաժամկետ դիտորդության մեթոդաբանությունը։