ArmDaily TV-ի հետ հարցազրույցում ԹԻՀԿ ընտրական ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանն անդրադարձել է հունիսի 9-ի ՏԻՄ ընտրությունների դիտորդությանը «Ականատես» դիտորդական նախաձեռնության կողմից, ընտրական մշակույթի բարելավմանը, վարչական ռեսուրսի հետ կապված ռիսկերին և օրենսդրական կարգավորումներին:

«Խնդիր ունենք ինսիտուցիոնալացնելու 2018 թ. դեկտեմբերի համապետական ընտրությունների ձեռքբերումները: Ռիսկերը կարող են դառնալ նախադեպ հետագա ընտրությունների դեպքում, եթե դրանք չկանխարգելենք օրենսդրական կարգավորումներով»,- նշել է Ա.Պետրոսյանը: