«ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի սատարողների դաշինքի անդամներս ցնցված և խորապես վշտացած ենք` լսելով մեր սիրելի բարեկամի ու գործընկերոջ` Ամալյա Կոստանյանի վաղաժամ մահվան բոթը: Բոլորս կհիշենք Ամալյային, թե՛ հայրենիքում և թե՛ արտերկրում, որպես թափանցիկության, արդարության, մարդու իրավունքների համար և կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ նվիրյալ: Ամալյան դաշինքի ամենաակտիվ անդամներից մեկն էր, ում քաջությունը, պատասխանատվությունը, ոչ մի խոչընդոտի առջև չընկրկելու խիստ վճռականությունը մեծ հիացմունքի էին արժանի:

Մենք քնքշությամբ կհիշենք Ամալյային իր անձնական հատկանիշների` խարիզմայի, խանդավառ դրական էներգիայի, ջերմության ու հումորի համար:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում և վշտակցում ենք ձեր կորստին: Նրան շատ կկարոտենք»:

Տես ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի սատարողների դաշինքի անդամների նամակը