Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպությունը հունիսի 5-ին կազմակերպել է «Արդար դատաքննության իրավունքի ոլորտի հիմնախնդիրները երեկ և այսօր» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել է ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը: Միջոցառման նպատակն էր բովանդակային քննարկում ձևավորել արդար դատաքննության իրավունքի ոլորտում առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ, արձանագրել դրական և բացասական միտումները, առաջարկություններ մշակել դրական փոփոխությունների հասնելու ուղղությամբ։

Սկզբնաղբյուրը` Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպության ֆեյսբուքյան էջ` https://bit.ly/319uuo0