Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն շարժման նախագահ Հյուգետ Լաբելը շարժման անունից ցավակցություն է հայտնել ԹԻ ամենավառ դեմքերից մեկի` Ամալյայի անժամանակ կորստյան կապակցությամբ: «Մենք բոլորս կորցրինք մեր թիմակից ընկերոջը: Բայց ձեր մասնաճյուղի համար կորուստն այդ անդառնալի է: Բոլորս կկարոտենք նրան: Մենք ձեզ հետ ենք` ձեր աշխատակազմի և խորհրդի հետ ծանր վշտի այս պահին»: Ջերմ և սրտառուչ ցավակցական ուղերձներ են հղել նաև ԹԻ միջազգային քարտուղարության այլ ներկայացուցիչներն ու Տնօրենների խորհրդի անդամները, ինչպես նաև ողջ աշխարհի ԹԻ մասնաճյուղերի ներկայացուցիչները:

Ստորև ներկայացված են ԹԻ շարժման ներկայացուցիչների կողմից ուղարկված ցավակցական նամակները` հասցեագրված ԹԻ Հայաստան (ԹԻՀԿ) մասնաճյուղին, ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանին և ԹԻՀԿ խորհրդի անդամ Սոնա Այվազյանին:

Տես Ցավակցությունները