Մայիսի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետն իր ներածական խոսքում խոսել է հեղափոխությունից մինչ օրս կոռուպցիոն դեպքերի բացահայտումների մասին` նշելով պետությանը վերադարձված գումարի չափը` 32 մլրդ դրամ: Լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ասել է, որ առայժմ խոսք է գնում միայն Հայաստանի ներսում արված բացահայտումների մասին: «Global Financial Integrity» կազմակերպությունը, 2015-ին նշել էր, որ 2004-2013 թթ. Հայաստանից ապօրինի ճանապարհով դուրս է բերվել 9,8 մլրդ դոլար:

«Մենք գործ ունենք շատ ավելի մեծ` հարյուր միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր թալանված դոլարների հետ: Հայաստանն էլ ակտիվորեն ինտեգրվել է օֆշորային տարբեր մեքենայությունների այդ ցանցում: Գումարների մեծ մասը օֆշորներում է գտնվում: Կունենաք լուրջ արդյունքներ գումարները հետ բերելու գործում, եթե այդ օֆշորների հարցը կարողանանք լուծել», - նշել է Հոկտանյանը: Նա նաև նշել է թե որ կառույցը պետք է զբաղվի այդ հարցով` դառնալով մասնագիտացված հակակոռուպցիոն իրավապահ մարմին:

Սկզբնաղբյուրը` https://lratvakan.am/?p=113906