Factor.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է Ազգային ժողովի՝ տարբեր ծախսերի համար հատկացումներին, անցումային արդարադատության ներդրմանը վերաբերող նախագծերին:

Վ․ Հոկտանյանի խոսքով՝ ինչպես հակակոռուպցիոն քաղաքականությունը, այդպես էլ անցումային արդարադատությունը պետք է լինի ածանցյալ այն կոնցեպտուալ ռեֆորմների, որոնք պետք է իրականացվեն սոցիալական, տնտեսական, քաղաքական ոլորտներում։ «Մենք պետք է կայացնենք բազմակուսակցական համակարգ, պետք է ունենանք ոչ մոնոպոլիստական, ոչ օլիգոպոլիկ՝ ազատ մրցակցության վրա հիմնված տնտեսություն։ Եվ մենք պետք է ունենանք այնպիսի սոցիալական միջավայր, որտեղ չեն լինի այսպիսի աղաղակող անարդարություն, սոցիալական անհավասարություն։ Չեմ կարծում, որ մոնոպոլիաները վերացել են»,- հավելել է Հոկտանյանը։

Սկզբնաղբյուրը` https://factor.am/151328.html
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?time_continue=3&v=IaFqWH466jI