Խաղի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ներկայացրել է «Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի կրթական ծրագրերի համակարգող Տաթեւիկ Բարսեղյանը:
-Ո՞րն է «Պոլիտեա»-ի նոր բառախաղի հիմնական նպատակը:

-«Պոլիտեայի» գլխավոր նպատակն է զարգացնել խաղացողների քաղաքացիական-քաղաքագիտական գիտելիքները։ Բառապաշարը հարուստ է եւ բազմազան։ ԹԻՀԿ-ն վերջին տարիներին ակտիվ աշխատում է երիտասարդների հետ, իրականացնում է կրթական եւ իրազեկման ծրագրեր՝ տարածելով գիտելիքներ կոռուպցիայի, դրա տեսակների, պատճառների եւ հետեւանքների, հակակոռուպցիոն պայքարի, քաղաքացիական վերահսկողության կարեւորության մասին։ Հենց այսպիսի հանդիպումների ժամանակ էլ ծագել է խաղի միտքը եւ հիմնական նպատակն է նպաստել մեր երիտասարդների գիտելիքների զարգացմանը։

-Խաղացողներին քաղաքագիտական-քաղաքացիական գիտելիքներ տալու անհրաժշետությունն ինչո՞վ եք պայմանավորում:

-Երիտասարդները ցանկացած պետության ապագան են։ Մեր նպատակն է ունենալ իրազեկ, պահանջատեր, շրջահայաց եւ իրավագիտակցության բարձր մակարդակով օժտված քաղաքացիներ։

-Խաղը քաղաքագիտական-քաղաքացիական մասով ինչպիսի՞ գիտելիքներ է տալիս մասնակցին:

-«Պոլիտեայի» բուն նպատակն արդեն հուշում է, թե մասնավորապես ինչ գիտելիքներ է նախատեսում խաղը տրամադրել մասնակիցներին։ Ակնկալվում է, որ մասնակիցները կփորձեն իրենց մտքի օգնությամբ մեկնաբանել քաղաքագիտական կատեգորիաները, մոդելները, քաղաքագիտական ընդհանուր գործառույթները։ Բառախաղը նաեւ հնարավորություն է տալիս վերադառնալ տարբեր դարաշրջաններ։

Քաղաքացիական գիտելիքների տրամադրման տեսանկյունից ակնկալվում է մասնակիցներին ծանոթացնել քաղաքացիական իրավունք հասկացության եւ իրավունքի այն ճյուղերի հետ, որոնք անմիջականորեն կապված են մեր առօրյա կյանքի եւ այլ հարաբերությունների հետ։

Ամբողջական հոդվածը՝https://bit.ly/2VJGcWq