Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Անուշ Հակոբյանը ապրիլի 8-12-ը Չեխիայի Հանրապետությունում մասնակցել է «Պաշտոնեական կոռուպցիայի քննություն և քրեական հետապնդում» թեմայով դասընթացին։ Այն կազմակերպել է Պրահայի կենտրոնական և արևելյան եվրոպայի իրավաբանական ինստիտուտը (Central and Eastern European Law Initiative, CEELI Institute)։

Դասընթացին մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Չեխիայի, Մոլդովայի, Իտալիայի մի շարք հասարակական կազմակերպություններ, դատավորներ, դատախազներ, քննիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ։ Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավական համակարգին, քննարկվել են կոռուպցիայի նկատմամբ հանրային վերաբերմունքին, օնլայն տվյալների բազաների հասանելիությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կատարվել է մասնավոր դեպքերի ուսումնասիրություն, ինչպես օրինակ՝ կաշառք ստանալն է կամ փողերի լվացումը։