ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 11-ին ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հակակոռուպցիոն ցանցի փորձագետներ Վալց Կալնինշին և Ռուսլան Ռյաբոշապկային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, այլք:

Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են եվրոպական մի շարք երկրներում գործող հակակոռուպցիոն տարբեր մարմիների դրական և բացասական կողմերը, ռիսկերն ու առավելությունները, ինչպես նաև իրենց պատրաստակամությունն են հայտնել փորձագիտական կարծիքով օժանդակելու ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն արդյունավետ մոդելի ընտրության հարցում:

Փորձագետները Հայաստան են ժամանել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հրավերով:

Մանրամասները` Արդարադատության նախարարության կայքում