ԹԻՀԿ-ն՝ որպես ENEMO-ի անդամ կդիտարկի Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը
ԹԻՀԿ-ն՝ որպես «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի (ENEMO) անդամ, մարտի 31-ին կդիտարկի Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը:
ENEMO-ի երկարաժամկետ դիտորդությանը մասնակցում է ԹԻՀԿ ծրագրի համակարգող Մարիամ Հովեյանը:
Քվեարկության օրը դիտարկելու նպատակով Ուկրաինա կմեկնի նաև ԹԻՀԿ կարճաժամկետ դիտորդական խումբը՝ բաղկացած ԹԻՀԿ թիմի անդամներից, ինչպես նաև «Ականատես» դիտորդական առաքելության իրավաբաններից և նախորդ ընտրություններին մասնակցած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներից։
Նշենք, որ ԹԻՀԿ-ն ENEMO-ի անդամ է, որն իրականացնում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։