Գլխավոր էջ Նորություններ Դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթի հրավեր
Նորություններ
2019 Փետ
7

Դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթի հրավեր

Մրցույթի կոդ (19-001)

Ամսաթիվ` 07/02/2019թ.

Դուք հրավիրվում եք մասնակցելու դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթին՝  ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով: Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։

Ձեր գնառաջարկի փաթեթը  պետք է առձեռն ներկայացնել հետևյալ հասցեով,
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռրուպցիոն կենտրոն» ՀԿ,ՀՀ, ք. Երևան 0002, Սարյան 12 փողոց 5-րդ հարկ, մինչև  15 փետրվարի 2019թ., ժ.18:00:

Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։

Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում ցանկացած Լոտի համար[1]՝ կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից:

Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ-փոստը, մրցույթի կոդը:

Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.

  • Տիտղոսաթերթ՝ Կազմակերպության վավերապայմաններով /Տե՛ս Հավելված 5/
  • Գնառաջարկ /Տե՛ս Հավելված 5.1/
  • Համապատասխան տեխնիկական կամ այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության․
  • Պայմանագիր

Մատակարարի ընտրությունն իրականացվում է՝ հիմք ընդունելով ապրանքի կամ ծառայության Տեխնիկական բնութագրում  նշված չափանիշներին համապատասխանելիությունը, տրամադրվող գինը, մատակարման ժամկետները և այլն:

Այն գնառաջարկները, որոնք Տեխնիկական բնութագրում նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։

Մատակարարման  և կատարման այլ պայմաններ.

  • Գները սահմանելիս պետք է հաշվի առնել այն պայմանը, որ ապրանքները պետք է մատակարարվեն նշված մատակարարման վայր(եր)ը;
  • Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, ինչպես  առանց ԱԱՀ-ի [3] ,այնպես էլ` ներառյալ ԱԱՀ-ը։ Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ընթացքում;
  • Ապրանքների, ծառայությունների/աշխատանքների համար վճարումները իրականացվում են ապրանքների/ծառայությունների ձեռք բերումից հետո՝ մատակարարի բանկային հաշվին փոխանցման եղանակով: Մատակարարի պահանջով կարող է կատարվել կանխավճար, բայց ոչ ավելի, քան ապրանքների/ծառայությունների ձեռք բերման գումարի 50 տոկոսը՝ համապատասխան կանխավճարային հաշվի հիման վրա;
  • ԵՐԱՇԽԻՔ. Մատակարարված ապրանքը պետք է ունենա շահագործման ժամկետի երաշխիք՝ մատակարարման պահից։

[1] Յուրաքանչյուր Լոտ կգնահատվի առանձին և պայմանագրեր կշնորհվեն առանձին՝ ամեն Լոտի ամբողջ տեսականու համար: Տեսականուց և քանակներից պակաս գնառաջարկները կմերժվեն:
[2] Գնառաջարկը կգնահատվի , և պայմանագիրը կշնորհվի ամբողջ տեսականու համար հաղթող կազմակերպությանը:
[3] Ավելացված արժեքի հարկից ազատված լինելու դեպքում մատակարարին ներկայացվում է տեղեկանք: