Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և նրա կարգադրությամբ աշխատավարձի 104,5 տոկոսի չափով պարգևատրված մարզպետարանի ևս 14 աշխատակիցներ որոշել են հունվարի աշխատավարձի որոշ մասը փոխանցել մարզի բազմազավակ մի ընտանիքի` փորձելով մեղմել հասարակության դժգոհությունը: «Ազատության» հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն առավելապես կարևորում է հարցի բարոյական կողմը: «Ես որքան լսել եմ՝ մարդիկ վեց ամիս էլ չէին աշխատել, գոնե մինիմում վեց ամիս աշխատողների դեպքում եղե՞լ է կատարողականի գնահատում, թե՞ ոչ։ Այսինքն օրենքի խնդիր էլ կա այստեղ, միայն Արարատի մարզպետինը չի»։

Հոկտանյանը հայտարարել է․ - «Մեկ այլ կասկած կարող է սա ծնել, որ այդ նույն մարզպետարանի աշխատակիցները երևի համապատասխան աշխատանք էին տարել գյուղապետերի հետ ու դրա համար ստացել են պարգևատրում։ Այսինքն, այս իշխանությունների քննադատները սա շատ հանգիստ կարող են օգտագործել, սա արդեն կարող ենք անվանել կոռուպցիոն ռիսկ, երբ որ առաջ այդ տասովչիկներին, ձայն բերողներին էին վարձատրում»։

Տես «Ազատության» նյութը