Ս.թ. հունվարի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որոշել է մերժել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի բողոք դիմումները՝ ընտրատարածքային մի շարք հանձնաժողովների կայացրած որոշումների վերաբերյալ. այդ մասին գրում է «Առավոտը»: ՀԿ-ները բողոքարկել էին 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայցված մի շարք հաղորդումների հիման վրա վարչական վարույթներ հարուցելու իրենց դիմումները հանձնաժողովների կողմից մերժելու մասին որոշումները: ԿԸՀ-ն անփոփոխ թողեց ընտրական հանձնաժողովների որոշումները:

Նիստին ներկա Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչն ասել է, որ չնայած ընտրատարածքային հանձնաժողովներից մեկը իրենց կազմակերպության դիտորդի իրավունքի խախտմանը վերաբերող հաղորդման հիման վրա մերժել էր վարչական վարույթ հարուցել՝ հիմնավորելով, թե կազմակերպությունը իրավասու սուբյեկտ չի հանդիսանում այդ մասով բողոք ներկայացնելու համար, արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնցով ՀԿ-ն համարվում է իրավասու սուբյեկտ: Ըստ նրա՝ այսինքն, դատարանը համարել է՝ իրավաչափ չէ այն մեկնաբանությունը, թե իրավասու սուբյեկտ չի համարվում այն կազմակերպությունը, որի դիտորդի սուբյեկտիվ իրավունքը խախտվել է: Նա նաեւ հանձնաժողովի անդամներից հետաքրքրվել է՝ դատական այդ ակտերը հաշվի առնելով՝ արդյոք որեւէ փոփոխություն կա ԿԸՀ դիրքորոշումների մեջ, թե՝ ոչ:

Ամբողջական հոդվածը «Առավոտի» կայքում