Ս.թ. նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել մամուլի ասուլիս «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանի դիտարկման նախնական արդյունքները» թեմայով, որին մասնակցել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը, գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Ալեքսեյ Պետրոսյանը ներկայացրել է «Ականատես» դիտորդական առաքելության գործունեությունը: Նա նշել է, որ նախընտրական շրջանում «Ականատես»-ի 36 երկարաժամկետ դիտորդներ ՀՀ ամբողջ տարածքով դիտարկելու են ընտրական հանձնաժողովների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, քարոզարշավի ֆինանսավորման, ընտրողների ցուցակների և մի շարք այլ խնդիրներ: Իսկ դեկտեմբերի 9-ին 600-700 կարճաժամկետ դիտորդներ դիտորդություն են իրականացնելու 300 ընտրատեղամասում:

Սոնա Այվազյանը ներկայացրել է նախընտրական փուլի դիտարկման արդյունքները մի քանի ուղղությամբ, անդրադառնալով հանձնաժողովների կազմավորման աշխատանքներին, վարչական ռեսուրսի չարաշահմանը, ընտրակաշառքներին, քարոզչությանն ու ատելության խոսքի տարածմանը:

Վարուժան Հոկտանյանը նշել է ընտրացուցակներում առկա խնդիրները, ներկայացնելով ուշագրավ փաստեր` 571 ընտրող շարունակում է մնալ առանց հասցե, 885 հասցեներում գրանցված է 20 և ավելի ընտրող, 90 տարեկանից բարձր ընտրողների թիվը կազմում է 8826:

Տես ասուլիսի լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներով
aravot.am
aravot.am
shantnews.am
factor.am
panorama.am
panorama.am