Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, պնդում ենք, որպեսզի 20-ի խմբի (G 20) երկրները.

* գիտակցեն զարգացող երկրներից կապիտալի ապօրինի արտահոսքի, հարկային արտոնություն տրամադրող և բանկային գաղտնիքի խիստ պահպանման տարածքների կողմից այդ ռեսուրսների կլանման և աղքատության մակարդակի նվազեցման ու տնտեսական զարգացման վրա այդ հոսքերի ունեցած բացասական ազդեցության միջև կապը,

* կոչ անեն Փողերի լվացման դեմ ֆինանսական միջոցառումների մշակման խմբին, որ վերջինս բարեփոխի իր 33, 34 և VIII առաջարկությունները` ապահովելով, որպեսզի բոլոր ընկերությունների, տրեստների, հիմնադրամների և բարեգործական կազմակերպությունների սեփականության վերջնական իրավունքը դառնա հանրային բնույթի փաստաթուղթ,

* վերստին նշեն անհրաժեշտությունը, որ բոլոր պատկան մարմինները օգնեն վերականգնելու կաշառակերությամբ, յուրացմամբ և կոռուպցիոն այլ ձևերով կորսված եկամուտները, մասնավորապես, կոչ անեն պետություններին, որպեսզի նրանք ավելացնեն կոռուպցիոն գործերի քննմանն ու դատական գործերի հարուցմանն ուղղված ռեսուրսների հատկացումը, խրախուսեն ունեցվածքի կորստի թե՛ քրեական, և թե՛ առանց ազատությունից զրկելու` պատժի վրա հիմնված մեթոդների կիրառությունը, և ապահովեն համակարգված, ժամանակին արված և արդյունավետ փոխադարձ իրավական օգնություն` համաձայն 8-ի խմբի (G8) արդարադատության և ներքին գործերի նախարարների` 2004թ. մայիսի 11-ի հռչակագրում ամրագրված խոստման,

* հրահանգեն Հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների խորհրդին, որպեսզի բոլոր բազմազգ կորպորացիաներին հանձնարարեն հայտնել իրենց եկամուտների և հարկերի մասին` վճարելով ըստ երկրների,

* կոչ անեն, որպեսզի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը կազմի և առաջադրի միասնական բազմակողմ համաձայնագիր` բոլոր պատկան մարմինների միջև արդյունավետ հարկային տեղեկատվության փոխանակման նպատակով:

Կոալիցիայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.uncaccoalition.org
Հետևե՛ք մեզ Թվիթերում`www.twitter.com/uncaccoalition