Ս.թ. նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում՝ «ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի» թեմայով: Քննարկման բանախոսներից էր ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, ում կարծիքով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հիշեցնում է 2014թ. նախագիծը, որի դեմ ըմբոստացել են բոլոր ՀԿ-ները՝ բարձր հաշվետվողականության պատճառով:

Քննարկման մյուս բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ՊԵԿ-ի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը:

Տեսանյութը և լուսանկարները` «Մեդիա կենտրոնի»