Հայաստանն առաջընթաց է գրանցել` «մասամբ ազատ» կարգավիճակ ունեցողից դառնալով «ազատ» երկիր, արձանագրում է Ֆրիդոմ Հաուս կազմակերպության «Համացանցի ազատությունը 2018թ.» զեկույցը` հակառակ թվային ավտորիտարիզմի աճով պայմանավորված ինտերնետի ազատության նվազման միտումին: Հայաստանի պարագայում բարելավումն ուղղակիորեն կապված է «թավշյա հեղափոխության» հետ, որի ընթացքում երկրի քաղաքացիներն հաջողությամբ կիրառեցին սոցիալական ցանցերի մեդիա հարթակները, հաղորդակցության հավելվածները և իրադարձությունների առցանց ուղիղ հեռարձակումները քաղաքական փոփոխությունների հասնելու համար:

Ըստ «Համացանցի ազատությունը» տարեկան զեկույցի, որն ուսումնասիրել է համացանցի ազատության առումով իրավիճակը, աշխարհի 65 երկրներից 26-ում հետընթաց է գրանցվել 2017 թ. հունիսից ի վեր, և միայն 19 երկրում է գրանցվել առաջընթաց, ընդ որում ամենամեծ առաջընթացն են գրանցել Հայաստանը և Գամբիան:

Հայաստանը համացանցի ազատության առումով աշխարհում գրավել է 27-րդ տեղը (100 բալանոց սանդղակում, որտեղ 100-ը ամենաանազատն է): Տարածաշրջանից առջևում միայն Վրաստանն է, որը զբաղեցնում է 25-րդ տեղը: Ադրբեջանը համարվում է «մասամբ ազատ» և 60-րդ տեղում է:

Տեսանյութը` VOA Armenian-ի