Ս.թ. մարտի 22-ից 26-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և իրավաբանի օգնական Սարգիս Լալայանը Վանաձորում մասնակցել են «Քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ» ռազմական բյուջեի մոնիտորնգի դասընթացին: Դասընթացը կազմակերպել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Ոլորտի պատասխանատու փորձագետների բանախոսություններն ուղեկցվում էին գործնական աշխատանքով և դերախաղերով:

Դասընթացի ընթացքում քննության են առնվել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության հայեցակարգը, բնագավառները, դրանցում կիրառվող մեթոդներն ու գործիքները, ծրագրային պաշտպանության ռեսուրսների կառավարումը, պաշտպանության բնագավառում բյուջետավորման գործընթացը, պաշտպանության բյուջեի ծախսերի հաշվարկումն ու գնահատումը, պաշտպանական գործողությունների և բյուջեի հաշվետվողականությունը և թափանցիկությունը, զինված ուժերի ծախսերի աուդիտը և այլն: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են վկայականներ: