«Ականատես» դիտորդական առաքելության կազմում Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 13-19-ը անց են կացվել վերապատրաստման դասընթացներ ընտրական օրենսդրության, քվեարկության օրվա ընթացքի, իրենց իրավունքների և պարտավորությունների, վարքագծի կանոնների և այլ հարցերի շուրջ: Կարճաժամկետ դիտորդություն կատարելու նպատակով «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության գրասենյակում կազմակերպվել է 9 դասընթաց, որին մասնակցել է շուրջ 200 մարդ: Դիտորդները զինվել են անհրաժեշտ գիտելիքներով և գործիքակազմով` վերահսկելու ընտրությունները տեղամասերում և ապահովելու դիտորդների ազատ կամարտահայտությունը: