Հայաստանը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի արմատացած կոռուպցիայի դեմ պայքարում
Հայաստանը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի արմատացած կոռուպցիայի և լայն տարածում գտած շահերի բախման դեմ պայքարում: Այս մասին ասվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցում:
Վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը շարունակ հակակոռուպցիոն օրենսդրության և ինստիտուտների բարեփոխումներ է իրականացնում: Ընդունվել է քաղաքացիական ծառայության և հանրային ծառայության բարեվարքության համապարփակ օրենսդրական շրջանակ, այդ թվում` կարգավորումներ էթիկայի և շահերի բախման մասով, ազդեցության առևտուրն ու ապօրինի հարստացումը քրեականացվել են, ներկայացվել են ազդարարի պաշտպանության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ օրենքներ, ինչպես նաև բարելավվել են գույքի հայտարարգրերի ու հանրային գնումների վերաբերյալ իրավական դրույթները: Զեկույցը նաև ողջունում է էլեկտրոնային կառավարման զանազան գործիքների և ծառայությունների, գույքի հայտարարագրերի հրապարակման և ճշգրտման համակարգի ներմուծումը և էլեկտրոնային գնումների ընդլայնումը:
Այնուամենայնիվ, ըստ զեկույցի` հակակոռուպցիոն օրենսդրության ոչ պատշաճ կիրառումը և մենաշնորհային տնտեսությունը դեռևս լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Հայաստանը պետք է կոշտ միջոցներ ձեռնարկի դատական և դատախազության համակարգում անկախություն և բարեվարքություն ապահովելու համար և ավելի մեծ ջանքեր գործադրի բացահայտելու, հետաքննելու և պատժելու աղմկահարույց ու բարդ կոռուպցիոն գործերը՝ օգտագործելով բացահայտման տարբեր աղբյուրներ և վերլուծական գործիքներ:
Այնուհետև զեկույցում առաջարկվում է, որ Հայաստանը
- ապահովի, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափանցիկ և անաչառ ընտրությունը,
- գործնականում իրականացնի քաղաքացիական ծառայության, հանրային ծառայության և ազդարարների պաշտպանության մասին օրենքները,
- ապահովի գույքի հայտարարագրերի նկատմամբ պարբերական և անաչառ վերահսկողություն՝ ուշադրություն դարձնելով բարձրաստիճան պաշտոնյաների և շարունակական խախտումների վրա,
- ապահովի գլխավոր դատախազի ընտրության մասնակցային և թափանցիկ գործընթացը և ընդլայնի առանձին դատախազների անկախությունը,
- անհապաղ ներկայացնի կոլեկտիվ պատասխանատվություն կոռուպցիոն իրավախախտումների համար, ապահովի դրանց արդյունավետ կիրառումը գործնականում և ապահովի, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ պատժամիջոցները լինեն համաչափ,
- ապահովի պետական ձեռնարկությունների օրինավորությունը, և խթանի մասնավոր հատվածի օրինավորությունը
- ավելացնի թափանցիկությունը և ուժեղացնի հանրային գնումների մոնիտորինգը
- ապահովի պետական ձեռնարկությունների օրինավորությունը և խթանի բիզնեսի օրինավորությունը
Զեկույցում ներկայացված է նաև բարձրագույն կրթության ոլորտի վերլուծությունը՝ հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը և օրենքների արդյունավետ կիրառմանը նվիրված առաջարկություններով:
Ամբողջական զեկույցը և առաջարկությունները`