2010թ. հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ակնհայտ ապօրինի վճռով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման: Ողջ դատաքննության ընթացքում որևէ հիմնավորում չներկայացվեց նրա կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու առումով: Ավելին, Փաշինյանի նկատմամբ առաջադրված էր նույն բովանդակությամբ մեղադրական եզրակացությունը, որը նախկինում առաջադրվել էր ընդդիմության ներկայացուցիչ յոթ քաղկալանավորներին, և որի հիման վրա վեցի նկատմամբ կայացվել էր ավելի պակաս ժամկետ նախատեսող ազատազրկում, ինչի հետևանքով նրանք համաներմամբ հայտնվել են ազատության մեջ:

Տես Հայտարաւության ամբողջական տեքստը