Ս.թ. մայիսի 31-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում «Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ. մտահոգիչ դրույթներ, ռիսկեր և առաջարկներ» թեմայով: Քննարկման բանախոսներն էին ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, «APR Group» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սարգսյանը, ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի գլխավոր մասնագետ Տիգրան Մելքոնյանը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Քաղաքացիական հասարակություն ծրագրի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը, Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է ԹԻՀԿ տեսակետներն ու մտահոգությունները Աշխատանքային օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ: Քանի որ այն վտանգում է աշխատողների շահերը և առաջ է բերում աշխատողների շահագործման ռիսկեր, նա առաջարկում է ողջամիտ ժամկետով հետաձգել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը:

Տեսագրությունը և լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»